«Պետական պարգև դեռ չեմ ստացել,միայն հորեղբայրս է նվեր տվել».փոխչեմպիոն.Տեսանյութ
«Շատ հպարտ եմ Օլիմպիական խաղերի ժամանակ իմ գրանցած հաջողությունների համար: Ընտանիքի միակ որդին եմ, շատ են ուրախացել: Էջմիածնում ևս ջերմ ընդունելության արժանացա, մեդալ նվիրեցին ինձ: Դեռևս միայն հորեղբորս կողմից եմ նվեր ստացել, պետական պարգև դեռ չեմ ստացել»,-այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ռիո դը Ժանեյրոյում կայացած Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը: Ավելի մանրամասն՝ տեսանյութում
