«Արցախի հարցի լուծման համար հրաշալի տարբերակ կա».Մերուժան Տեր-Գուլանյան.Տեսանյութ
«25 տարին Արցախի համար հրաշալի տարիք է:Բանակում ծառայել ես, համալսարանն ավարտել, հիմա մտնում ես կյանք, պետք է աշխատես, կարողանաս դրսևորվել։ Արցախն ու Հայաստանը 25 տարի է՝ անկախ են, ու լավագույն տարիքն է կայացման համար։ Ղարաբաղը պայքարեց, հաղթեց, մենք ամբողջ ժողովրդով հաղթեցինք, չնվաճեցինք ուրիշի հողը, այլ ազատագրեցինք մերը, սակայն որևէ էական գիրք չի ստեղծվել Ղարաբաղի մասին։ Կան նկարագրական գործեր, ինչ-որ պատմություններ են պատմում, որոնց մեծ մասը հորինված են, պատմողը կենտրոնում իրեն է դնում, այլ ոչ Արցախը։ Արժևորված չէ Ղարաբաղի էությունը»,-այս մասին Հայելի ակումբում ասաց գրող,հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը:Գրողի համոզմամբ Արցախի հարցի լուծման համար հրաշալի տարբերակ կա. եթե Արցախի բնակչության թիվը 500.000-ի հասնի, ապա խնդիրը հեշտությամբ կլուծվի: Հրապարակախոսը մտահոգություն հայտնեց՝ Ղարաբաղը պայքարեց, հաղթեց, սակայն մինչև այսօր ըստ էության որևէ էական գիրք չի ստեղծվել Ղարաբաղի մասին. «Կան, բայց հիմնականում նկարագրական են, ինչ-ինչ պատմություններ են պատմում,որտեղ հեղինակի շուրջ է ամեն ինչ պտտվում՝ բացառությամբ Խեչոյանի պատմվածքները»,-նշեց գրողը: Ավելի մանրամասն՝ տեսանյութում
