«Ծառուկյանի տվածը ո՛չ բարեգործություն էր, ո՛չ նվեր».Գոռ Մինասյան.Տեսանյութ
«Տպավորությունները շատ լավ ու վառ են: Երկար էինք պատրաստվել այս Օլիմպիադային, շատ աշխատանք է կատարվել: Արդարացրել ենք ազգի, ղեկավարության, մարզիչների հույսերը: Ուրախ ենք, որ Հայաստանի դրոշն ենք բարձրացրել Օլիմպիական խաղերում: Հայաստանի նման փոքր երկրի համար սենսացիա ենք գրանցել»,-այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Օլիմպիական փոխչեմպիոն Գոռ Մինասյանը: Փոխչեմպիոնն անդրադարձավ այն լուրին, ըստ որի՝ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի կողմից 4-սենյականոց բնակարան է նվեր ստացել. «Պետք չէ շահարկել նվեր բառը: Ես ստացել եմ այդ տունն իմ գրանցած արդյունքի համար: Քիչ բան չեմ արել մեր երկրի համար, ինձ թվում է` արժանի էի այս ամենին: Դա ոչ բարեգործություն է, ոչ էլ նվեր, այլ, կրկնում եմ` իմ գրանցած արդյունքին համապատասխան պարգև»,- նշեց փոխչեմպիոնը` շնորհակալություն հայտնելով ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանին նման պարգևներով ոգևորելու համար: Ավելի մանրամասն՝ տեսանյութում
