Նազարբաևը հուղարկավորության չի մեկնել
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը չի պատրաստվում շտապ այցով մեկնել Ուզբեկստան: Այդ մասին հաղորդվում է Facebook-ում Ղազախստանի նախագահի մամուլի ծառայության էջում, գրում է korrespondent.net-ը: «Այժմ երկրի ղեկավարն աշխատանքային այցով Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում է՝ G20 վեհաժողովի մասնակցության շրջանակներում: Մոտակա ժամանակներս նախագահի աշխատանքային ժամանակացույցում փոփոխություններ չեն նախատեսվում»,- հայտնել է Նազարբաևի մամուլի ծառայությունը:
