«Լուսավոր Հայաստանը» հայտարարում է
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը տեղեկացնում է, որ այսօր Վանաձորի համայնք ղեկավարի կողմից ի գիտություն է ընդունվել հանրային հավաք կազմակերպելու մասին «Լուսավոր Հայաստան» կուսակցության իրազեկումը։ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը 2016 թվականի սեպտեմբերի 9-ին ժամը18:00-ից 21:00-ն Վանաձոր քաղաքի Արցախ պուրակում նախատեսում է իրականացնել Վանաձորի ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզարշավի մեկնարկին նվիրված հանրային հավաք միջոցառում: Միջոցառմանը ելույթ կունենան կուսակցության Խորհրդի անդամները և ՏԻՄ ընտրություններում առաջադրված թեկնածուները:
