«Արցախը դիվանագիտական «ցեխաջրից» դուրս հանե՛ք».Գագիկ Գինոսյան.տեսանյութ
Այսօր Հայելի ակումբում պարուսույց Գագիկ Գինոսյանն իր մտահոգություններն արտահայտեց տարիներ շարունակ լուծում չստացող արցախյան հիմնախնդրի վերաբերյալ. «Հայաստանի ամենաթույլ օղակը դիվանագիտությունն է: Հարկավոր է այդ ցեխաջրից դուրս գալ: Մենք շարունակում ենք խաղը, որ Լեռնային Ղարաբաղն անկախ պետություն է, բայց դա ոչ մի կերպ չի վերադարձնում Արցախը բանակցային սեղանի շուրջ: Բանակցությունների նստել մարդկանց հետ, որոնք կտրում են տարեց մարդկանց ականջները, արդեն դիվանագիտական պարտություն է»,- ասաց արցախյան պատերազմի մասնակից Գագիկ Գինոսյանը` հավելելով, որ պետք է ոչ թե ընկնել այսօրվա դիվանագիտական բարդությունների մեջ, այլ օգտագործել պատմական իրողությունը, քանի որ Արցախը բանակցային գործընթաց չվերադարձնելը կոպիտ բացթողում է: Գինոսյանի համոզմամբ՝անհրաժեշտ է Արցախը Հայաստանին վերամիավորելու գործընթաց սկսել եւ Ղարաբաղը համարել Հայաստանի անբաժան մաս: Ավելի մանրամասն՝ տեսանյութում
