Քարիմովի հայրենի քաղաքի օդանավակայանը փակել են
Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքի օդանավակայանը սեպտեմբերի 3-ին փակ կլինի բոլոր ինքնաթիռների համար, բացի նրանցից, որոնք թռիչքի կամ վայրԷջքի հատուկ թույլտվություն կստանան: Այս մասին տեղեկատվությունը հայտնվել է օդաչուների ծանուցման NOTAM միջազգային համակարգում: Սամարղանդը Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի հայրենի քաղաքն է՝ հայտնում է BBC-ն։ Ուզբեկստանի կառավարությունը սեպտեմբերի 2-ի առավոտյան հաղորդել է, որ Քարիմովն օրհասական վիճակում է: Հաղորդագրության համաձայն, որը միաժամանակ ընթերցել են պետական հեռուստաալիքների հաղորդավարները, վերջին օրվա ընթացքում Քարիմովի առողջական վիճակը կտրուկ վատացել Է: Reuters գործակալությունը, հղում անելով դիվանագիտական աղբյուրների, հայտնել է, որ Իսլամ Քարիմովը մահացել է: Առայժմ այդ տեղեկատվության պաշտոնական հաստատում չկա:
