Գերմանիայի կառավարությունը հերքել է Հայոց ցեղասպանության բանաձևից հետ քայլ անելու մասին տեղեկությունը
Գերմանիայի դաշնային կառավարությունը հերքել է Spiegel պարբերականի տարածած տեղեկությունը, թե իրենք պատրաստվում են պաշտոնական հայտարարություն անել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևից հեռու մնալու վերաբերյալ: Այս մասին նշել է կառավարության խոսնակ Շթեֆեն Զայբերտը` հայտնելով, որ կառավարությունը չի պատրաստվում հեռացնել իրեն Բունդեսթայի բանաձևից: Նա հավելել է, որ դաշնային կառավարությունը չի պատրաստվում միջամտել ցանկացած այլ սահմանադրական մարմնի պարտականություններին և մեկնաբանել դրանք: Հիշեցնենք, որ գերմանական Spiegel պարբերականը հոդված է հրապարակել, որտեղ հայտնել է, որ Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունն ու կանցլերի գրասենյակը համաձայնության են եկել, որ կառավարության խոսնակ Շթեֆեն Զայբերտը մամուլի առաջ ելույթ ունենա և հայտարարի, որ կառավարությունն իրեն հեռու է պահում Բունդեսթագի կողմից ընդունված Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևից:
