ՌԴ-ում Հայաստանի ԶՈՒ դասալիք զինծառայող է ձերբակալվել
Հայաստանի զինված ուժերի դասալիք զինծառայող է ձերբակալվել Տոբոլսկում, հայտարարել է Տյումենի մարզի դատախազությունը, հայտնում է RIA Novosti-ն: Տյումենի դատախազության տվյալներով՝ ՀՀ քաղաքացի Վահե Հովհաննիսյանը հայկական բանակում ծառայել է 2009 թվականից: 2016թ. փետրվարին 28-ամյա Հովհաննիսյանը, ով վաշտի հրամանատար էր, արձակուրդ է վերցրել և հեռացել երկրից: Փաստի առնչությամբ հարուցվել էր քրեական գործ «դասալքություն» հոդվածով: Հովհաննիսյանի նկատմամբ իրականացվել է ստուգում` նրան Հայաստանի իշխանություններին արտահանձնելու համար:
