Համանախագահները կհանդիպեն Նալբանդյանի և Մամեդյարովի հետ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մտադիր են սեպտեմբերի վերջին Նյու Յորքում հանդիպել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հետ: Այս մասին APA-ին ասել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ նշելով, որ այնտեղ կայանալու է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանը: Հաջորդ շաբաթ համանախագահները մտադիր են հանդիպել Մոսկվայում և քննարկել Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածությունները:
