ՍԴ-ն հրապարակեց Պավլիկ Մանուկյանի եւ Վարուժան Ավետիսյանի գործով վճիռը
Քիչ առաջ ՀՀ Սահմանադրական դատարանը հրապարակեց «Սասնա ծռեր» խմբավորման անդամներ Պավլիկ Մանուկյանի եւ Վարուժան Ավետիսյանի դիմումների հիման վրա կայացրած վճիռը: Հիշեցնենք, նրանք դիմել էին ՍԴ՝ վիճարկելով ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի երկու հոդվածների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը: Խոսքը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 283-րդ հոդվածի 1-ին մասի և 288-րդ հոդվածի 3-րդ մասի մասին է: Ըստ ՍԴ վճռի՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 283-րդ հոդվածի 1-ին մասը և 288-րդ հոդվածի 3-րդ մասը համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը։ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 283-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է քննչական գործողություններ կատարելու և դատավարական հարկադրանքի միջոցներ կիրառելու մասին միջնորդությունների քննարկման կարգը. 1-ին մասի սահմանմամբ՝ միջնորդությունները քննում է դատավորը միանձնյա, դռնփակ դատական նիստում` միջնորդությամբ դիմած պաշտոնատար անձի կամ նրա ներկայացուցչի մասնակցությամբ: Վիճարկվող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածն էլ առնչվում է խափանման միջոցը կալանքն ընտրել- չընտրելու որոշման օրինականության և հիմնավորվածության հարցին։ Հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատական ստուգումը կատարվում է դռնփակ դատական նիստում` դատախազի և պաշտպանի մասնակցությամբ: Բողոքը քննելու օրվա մասին նախապես իրազեկ կողմի չներկայանալը չի խոչընդոտում դատական ստուգումն իրականացնելուն: Դատարանը բացատրություններ տալու համար դատական նիստին կարող է կանչել հետաքննության մարմնի աշխատակցին կամ քննիչին, նաև տուժողին: Ամբողջական հոդվածը` այստեղ
