Քաղաքական անդիմությունը սպասարկում է Ադրբեջանի սին հույսերը. Լարիսա Ալավերդյան
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ընդդեմ իրավական կամայակնությունների հկ-ի նախագահ Լարիսա Ալավերդյանն ասաց, թե մեր քաղաքական անդիմությունը սպասարկում է Ադրբեջանի սին հույսերը, որ նա որևէ մի իրավունք ունի իրեն չպատկանող հողերը վերադարձնելու: Լարիսա Ալավերդյանը նշեց, որ փոխզիջման մասին այսօր խոսում են միայն ՀՀ իշխանությունները. «Ադրբեջանը ոչ միայն պատրաստ չէ փոխզիջումների, այլեւ մեր իշխանությունների անդեմ քաղաքականության շնորհիվ մենք սպասարկում ենք Ադրբեջանի սին հույսերը, որ նա որեւէ իրավունք ունի, կարող է բռնակցել իրեն չպատկանող տարածքները»,-փաստեց նա:
