Գերմանիայի կառավարությունը որոշել է հեռու մնալ Բունդեսթագի բանաձևից. Spiegel
Գերմանիայի կառավարությունը մտադիր է հեռու մնալ Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևից՝ ակնկալելով, որ դրա փոխարեն՝ Թուրքիան ՆԱՏՕ-ի Ինջիրլիք բազա կթողնի գերմանացի պատգամավորներին Այս մասին գրում է Spiegel Online պարբերականը՝ հղում անելով սեփական աղբյուրներին: Պարբերականի տեղեկություններով՝ Գերմանիայի ԱԳՆ-ն և Գերմանիայի դաշնային կանցլերի գերատեսչությունը համաձայնության են եկել այն մասին, որ կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Զայբերտը կառավարության անունից հայտարարություն կանի այն մասին, որ բանաձևը «պարտադիր ուժ չունի կառավարության համար»:
