335 հազար եվրո-ի հետևանքը
Վերջին տարիներին Հայաստանը բավակաին մեծ գումար է վճարել Մարդու իրավունքների դատարանում՝ ընդդեմ Հայաստանի կայացված վճիռների համար: Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն այսօր ներկայացրեց վիճակագրական տվյալներ՝ տեղեկացնելով, որ 2014 թվականին Հայաստանի դեմ կայացվել է չորս վճիռ, որի դիմաց վճարվել է 166 հազար եվրո, 2015 թվականին՝ ութ վճիռ և վճարվել է 86 հազար եվրո: 2016 թվականին կայացվել է կրկին ութ վճիռ և վճարվել 83 հազար եվրո: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Դավիթ Հարությունյանից հետաքրքրվեց, թե ինչի հետևանք են ընդդեմ Հայաստանի կայացված վճիռները, որին ի պատասխան Դավիթ Հարությունյանը նշեց, որ դա մեր դատական համակարգում առկա սխալների հետևանքն է:
