Ինչու է պետք 1,2 մլրդ դրամ
Հայաստանից Լեռնային Ղարաբաղ երկրորդ ճանապարհի կապիտալ վերանորոգման համար 2016 թվականին կհատկացվի 1,2 մլրդ դրամ: Խճուղու երկարությունը 116 կմ է: Միջոցները կհատկացվեն կառավարության պահուստային ֆոնդից եւ կփոխանցվեն Տրանսպորտի նախարարությանը, իսկ այնտեղից` «Հայաստան» համահայկական հիմնադրամին` նվիրատվության հիման վրա: Այդ մասին որոշումն ընդունվել է Հայաստանի կառավարության այսօրվա նիստին:
