ՀՀ դրոշի վրա դեղին այլեւս չի լինի
Հայաստանի պետական դրոշը կունենա ընդհանուր տեխնիկական պայմաններ: ՀՀ կառավարությունն այսօր՝ սեպտեմբերի 2-ին կայացած իր նիստում որոշվել է, որ դրոշի գույները կլինեն կարմիրը, կապույտն ու նարնջագույնը: Երբեմն նարնջագույնը շփոթվում էր դեղինի հետ, այժմ այն հստակեցվել է, որպեսզի լինի միայն նարնջագույն: Սահմանվել են դրոշի չափերի համամասնությունները, գույների տոնայնությունը, կտորի նյութը, ձողին ամրացնելու տարբերակները:
