Քարիմովի թաղման պատրաստություններն են տեսնում Սամարղանդում
Սամարղանդում՝ Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի հայրենիքում, հնարավոր է, պատրաստվում են նրա թաղմանը: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրին: Գործակալության տվյալներով՝ ներկայումս քաղաքի կենտրոնական քաղաքների մաքրման աշխատանքներ են տարվում: Տեղեկությունը, որ Սամարղանդում ընթանում են հենց Քարիմովի թաղման պատրաստությունները, հայտնում է նաև Fergananews գործակալությունը: Գործակալության տվյալներով՝ պաշտոնապես Քարիմովի մահվան մասին կհայտարարեն սեպտեմբերի 2-ին: Ուզբեկստանի 78-ամյա նախագահի թաղումը տեղի կունենա սեպտեմբերի 3-ին:
