Տեղը տեղին հանգստացել են արտերկրում
«Իրատես de facto»-ի աղբյուրներն ասում են, թե որոշ «ընդդիմադիր» գործիչներ, աշնանային քաղաքական թոհուբոհի մեկնարկից առաջ, տեղը տեղին հանգստացել են արտերկրում։ Նրանց թվում է նաև «Հայկական վերածնունդ» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը։ Ասում են նաև, թե նա բավականին հետաքրքիր «հյուրախաղեր» է ունեցել տարբեր երկրներում, վերջին հանգրվաններից մեկն էլ եղել է Բաթում քաղաքը։ Այստեղ նա իջևանել է հայտնի «Շերատոն» հյուրանոցում, որի թանկարժեք ծառայությունները շարքային հարուստի գրպանին հասու չեն։ Հիմնականում պաշտոնյաներ հյուրընկալող այս օբյեկտում գործում է նաև խաղատուն: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
