Աղավնաձորցիներից մթերված խաղողի պարտքի հարցըը կլուծվի. ՀՀ վարչապետ
Վայոց Ձորի մարզպետն ու «Վեդի Ալկո» ընկերության ղեկավարն այսօր Աղավնաձորում քննարկում են անցյալ տարի աղավնաձորցիներից մթերված խաղողի գումարների վճարման հարցը, որն առաջիկա 15 օրվա ընթացքում կլուծվի։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ անդրադառնալով այն հարցին, որ Վայոց ձորի Աղավնաձոր համայնքում գյուղացիները երեխաներին այսօր դպրոց չեն ուղարկել՝ ի նշան բողոքի։ Դեռևս նախորդ տարի մթերված խաղողի գումարները «Վեդի Ալկո» ընկերությունը չի վճարել գյուղացիներին: «Այն խոսակցությունները, թե ես խոստացել եմ, որ կվճարեն ու ստել եմ, անհիմն են և դատարկ, որևէ առնչություն չունեն իմ խոստացածի հետ»,- նշեց վարչապետը։
