Խոշոր ու շղթայական ավտովթար Երևանում
Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:10-ի սահմաններում Սայաթ-Նովա պողոտայի և Նալբանդյան փողոցի խաչմերուկում բախվել են Lexus մակնիշի 86 OC 086 համարանիշի, Mercedes մակնիշի 74 PU 777 համարանիշի, KIA մակնիշի 30 OL 366 համարանիշի ավտոմեքենաները, իսկ վերջինը բախվել է նաև ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Mazda մակնիշի 17 UU 533 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի սպայական ջոկի աշխատակիցները: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ըստ նախնական տվյալների, վթարի մեղավորը եղել է Lexus-ի վարորդը, ով կայանատեղի փնտրելու ժամանակ տեսնելով, որ մեքենաներից մեկը դուրս է գալիս, կտրուկ արագություն է հավաքել և դարձել վթարի պատճառ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
