Գյուղացիները պատասխան են պահանջում
Վայոց ձորի մարզի Աղավնաձոր գյուղում բնակիչների՝ մթերված խաղողի գումարների պահանջով կազմակերպած բողոքի ակցիան շարունակվում է: Ինչպես հայտնել էինք, բնակիչներն ի նշան բողոքի երեխաներին այսօր դպրոց չեն տարել: «Հաճելի չի մեզ համար, որ դպրոցը փակել ենք, սա շատ վատ երևույթ է, բայց այլ տարբերակ չկա»,- ասաց բնակիչներից մեկը: Գյուղացիները պահանջում են, որ իրենց կոնկրետ պատասխան տրվի, թե երբ են տրվելու իրենց գումարները և նշում են, որ մինչ հիմա իրենց խաբել են: «Միլիոն 580 հազար դրամ գումար ունեմ ստանալու։ Զանգին, կանչին, որ գնամ ստանամ, գնացի 4 հազար դրամ գումար տվին, ձեռք են առնում»,- ասաց Աղավնաձորի մեկ այլ բնակիչ:
