Հովիկ Աբրահամյանի համար ներկայացում էին բեմադրել
Վարչապետ Հովիկ Աբարահամյանն այսօր Անանիա Շիրակացի ճեմարանում մասնակցում էր գիտելիքի օրվա միջացառումներին: Ճեմարանի սաները ներակայացում էին պատրաստել վարչապետի համար, որը գանձեր գողացող ավազակի մասին էր: «Ո՞վ եմ ես՝ ավազակ, իմ գործն ի՞նչ է, առևանգելը»,- ներկայացման դրվագներից մեկում ասում է ավազակն ու գողանում գանձերով լի տուփը: Ներկայացումը բարի ավարտ ունեցավ, վերջում ավազակը հայտարարեց, որ ինքը փոխվել է ու այլևս չի գողանում:
