Վարչապետն ամոթանք տվեց լրագրողներին
Վարչապետ Հովիկ Աբարհամյանը չի մեկնաբանում իր հնարավոր հրաժարականի մասին հարցը: Լրագրողներն այսօր նրանից հետաքրքրվեցին՝ տեղեկություններ կան, որ իր գլխավորությամբ կառավարությունն առաջիկայում հրաժարական է տալու, ճի՞շտ է: Վարչապետը հարցն անպատասխան թողեց: Նա նաև չպատասխանեց տնտեսությանը վերաբերող հարցերին, մասնավորապես, թե ինչո՞ւ է դանդաղում տնտեսական աճի ցուցանիշը և ամոթանք տվեց լրագրողներին. «Դուք պիտի մի քիչ մշակույթ ձևավորեք և կուլտուրա»: Հովիկ Աբրահամյանին լրագրողները հարց ուղղեցին՝ Աղավնաձոր գյուղի բնակիչների բողոքի մասին: Ավելի մանրամասն՝ տեսանյութում
