«Թող Զախարովան բացատրի՝ ու՞մ համար լավ կլինի». Արա Պապյան. տեսանյութ
«Թող Զախարովան բացատրի, թ՞ե ում համար լավ կլինի.միայն Ռուսաստանի համար դրական կլինի: Լինելով Հայաստանի դաշնակիցը, Ռուսաստանը զենք է վաճառում իր դաշնակցի հակառակորդին: Դա համաշխարհային պատմության մեջ չլսված երեւույթ է:Դրանից հետևություն, որ մեզ համար լավ չի լինի»-այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց դիվանագետ, «Մոդու Վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար Արա Պապյանն՝ անդրադառնալով Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի այն հայտարարությանը, որ Ռուսաստանը պետք է իր ձեռքում պահի ԼՂ հարցը: Արա Պապյանի խոսքով՝ մեզ համար Ռուսաստանի առաջատար դերը դրական չի լինի, հաշվի առնելով, որ Ադրբեջանի ազդեցությունը Ռուսաստանի վրա աստիճանաբար աճում է, մանավանդ Ռուսաստանի, Իրանի ու Ադրբեջանի նախագահներ՝ Վլադիմիր Պուտինի, Հասան Ռոհանիի ու Իլհամ Ալիեւի՝ Բաքվում օգոստոսի 8-ին կայացած հանդիպումից ու երկաթգծի մասին ձեռքբերված պայմանավորվածությունից հետո: Առավել մանրամասն՝ տեսանյութում
