«Թուրքիային լավ ապագա չի սպասվում».Արա Պապյան. տեսանյութ
«Սիրիական պատերազմում ներգրավվելով՝ Թուրքիան ուշադրությունը շեղել է Հարավային Կովկասից, ու ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակը հիմա համեմատաբար խաղաղ է: Հավանաբար, այդ խաղաղությունը դեռ մեկ ամիս կպահպանվի, քանի որ Ադրբեջանը չի կարող ակնկալել Թուրքիայի աջակցությունը, դրա համար էլ իրեն ավելի զուսպ է պահում»,-այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց դիվանագաետ, «Մոդուս Վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար Արա Պապյանը: Անդրադառնալով թուրքական զինված ուժերի ներխուժմանը Սիրիայի տարածք և քրդական գործոնի ակտիվացմանը՝ բանախոսը նկատեց, որ Թուրքիային լավ ապագա չի սպասվում, քանի որ վատթարացել են նաև արևմուտքի հետ հարաբերությունները: Առավել մանրամասն՝ տեսանյութում
