«Եդինայա Ռոսիայի» վարկանիշը կտրուկ նվազել է
Ռուսաստանի իշխող կուսակցության` «Եդինայա Ռոսիայի» վարկանիշը կտրուկ նվազել է քվեարկությունից 3 շաբաթ առաջ, հայտնում է «Լևադա-կենտրոնը»: Ռուսաստանցիների թիվը, որոնք պատրաստ են քվեարկել «Եդինայա Ռոսիայի» օգտին ՌԴ խորհրդարանում, վերջին ամսում հարցվածների շրջանում նվազել է` 39 տոկոսից հասնելով մինչև 31-ի: Նույնքան նկատելի (55 տոկոսից 48 տոկոս) նվազել է նաև ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի գործունեության վարկանիշները: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վարկանիշը մնացել է անփոփոխ` 82 տոկոս:
