Նաիրիտը «վերացնելու» ցանկություն չկա. նախարար
Որեւէ մեկի ցանկությունը չէ «Նաիրիտը» փակելը, վերացնելը: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 1-ին, ԵՊՀ տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետում ուսանողների հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով հայտարարությանը, թե «Եվրամիություն-Ասիա բիզնես ֆինանսական կենտրոն» հոլդինգը ցանկանում է 1 մլրդ դոլարի ներդրումներ կատարել «Նաիրիտ» գործարանում, սակայն կառավարությունը չի ընդունում ընկերության առաջարկները: «Շատ կարեւոր է, որպեսզի լուծումը լինի հիմնավոր, արդյունավետ, որպեսզի մենք մեր տնտեսական հսկային կարողանանք ոտքի կանգնեցնել»,-ընդգծել է Արծվիկ Մինասյանը:
