Լավրովն ու Նալբանդյանը քննարկել են ԼՂ հակամարտությանն առնչվող հարցեր
Ռուսաստանի արտգործնախարարության կայքէջի հաղորդմամբ՝ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Էդվարդ Նալբանդյանի միջև: Նրանք քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում: Լավրովը շնորհավորել է հայաստանցի գործընկերոջը ռուսաստանյան Բարեկամության շքանշանով պարգևատրվելու առթիվ: Խոսվել է նաև երկկողմ արտաքին քաղաքական փոխգործակցությանն առնչվող հարցերից:
