Ադրբեջանի ՆԳ նախարարը Թուրքիային խոստացել է
Թուրքիա մեկնած Ադրբեջանի ներքին գործերի նախարար Ռամիլ Ուսուբովն օգոստոսի 31-ին հանդիպել է իր թուրք գործընկեր Էֆքան Ալայի հետ։ Երկու երկրների պաշտոնյաները քննարկել են Թուրքիայում հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձի թեման: «Գյուլենի խմբավորման դեմ քայլերն Ադրբեջանում շարունակվելու են: Դա հանցագործություն էր նաև Ադրբեջանի դեմ: Խնդրից ազատվելու համար կձեռնարկվեն բոլոր հնարավոր միջոցներն ամենաբարձր մակարդակով», - խոստացել է Ուսուբովը: Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին, ով ներկայում բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում:
