Շնորհավոր սեպտեմբերի 1
Այսօր սեպտեմբերի 1-ն է՝ Գիտելիքի և դպրության օրվա և նոր ուսումնական տարվա մեկնարկը: hayeli.am-ը շնորհավորում է բոլոր մանուկներին, ովքեր այս տարի առաջին անգամ ոտք են դնելու դպրոցի շեմն ու սկսելու են քայլել ուսումնառության լուսավոր շավիղներով: Այս տարի Հայաստանի ավելի քան 1450 դպրոցներ իրենց դռները կբացեն աշակերտների առաջ։ Այս տարի առաջին անգամ դպրոց կհաճախի 40 000 աշակերտ` մի փոքր ավելի, քան անցած տարի`2015-ին 38 000 առաջին դասարանցի ունեինք: Նշենք, որ որպես Գիտելիքի օր՝ սեպտեմբերի 1-ը, սկսել է նշվել ԽՍՀՄ-ում։ Մինչ 20-րդ դարի 30-ական թվականները ԽՍՀՄ-ում ուսումնական տարվա սկիզբը պաշտոնապես հաստատված չէր։ 1930թ.-ի օգոստոսի 14-ին Ժողովրդական կոմիսարների խորհուրդը որոշեց, որ 8-10 տարեկան բոլոր երեխաները պիտի դպրոց ընդունվեն աշնանը։
