Դավիթ Հարությունյանի նախաձեռնությունը պետական համակարգում վատ են ընդունել. ո՞ւմ բաժին կհասնեն փողերը
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, պետական համակարգում վատ են ընդունել կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի նախաձեռնությունը, որ այսուհետ պաշտոնյաները ավիատոմսեր պետք է ձեռք բերեն «էկենգ» ընկերության միջոցով: Բանն այն է, որ նախկին մրցութային տարբերակի դեպքում շատ պաշտոնյաներ լրացուցիչ գումարներ են աշխատել ավիատոմսեր գնելուց՝ կրկնակի կամ եռակի թանկ են վճարել, եւ հավելյալ գումարը գրպանել են: Ավելի ճկուններն անգամ ավիատոմսերի վաճառքի գործակալություն են ստեղծել եւ իրենց աշխատակիցներին պարտադրել գործուղումների տոմսերն այնտեղից գնել: Նման գործակալություն ունի, օրինակ, Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը: Կարծիք կա, որ գործուղումների ավիատոմսերին հատկացվող գումարից հիմա բաժին կհասնի Դավիթ Հարությունյանին»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
