Կապանի քաղաքապետի պաշտոնի համար կպայքարի երեք թեկնածու
Հոկտեմբերի 2-ին քաղաքապետի ընտրություններ տեղի կունենան նաև Սյունիքի մարզի Կապան քաղաքում: Սյունիքի ՀՀԿ կառույցն առաջադրել Կապանի գործող քաղաքապետ Աշոտ Հայրապետյանի թեկնածությունը: Կապանի քաղաքապետի ընտրությունների համար պայքարելու են նաև ՀՅԴ անդամ Արտուր Աթայանը և ԲՀԿ անդամ Արթուր Մարտիրոսյանը:
