Ռուսաստանի ԱԳՆ-ում ղարաբաղյան հարցով խորհրդակցություն տեղի կունենա
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում սեպտեմբերի 8-ին ղարաբաղյան հարցով պլանային խորհրդակցություններ կանցկացվի ԵԱՀԿ Մինսկի խմբի մասնակցությամբ:ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Հանդիպմանը հատուկ ուշադրություն է հատկացվելու Վիեննայում մայիսի 16-ին և Սանկտ Պետերբուրգում հունիսի 20-ին ձեռքբերված պայմանավորվածությունների իրագործման ընթացքին: «Կքննարկվեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման հրատապ հարցեր: Կողմերը չեն շրջանցի նաեւ հետագա համատեղ աշխատանքի հեռանկարները»,- ասել է նա:
