ԲՀԿ-ն հեռացրել է Մասիսի քաղաքապետի նախկին թեկնածու, ԲՀԿ Մասիսի տարածքային խորհրդի նախագահին
Այսօր տեղի է ունեցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Մասիսի տարածքային խորհրդի նիստը, որում որոշվել է ԲՀԿ Մասիսի տարածքային խորհրդի նախագահի պաշտոնից և ԲՀԿ-ի շարքերից հեռացնել ԲՀԿ Մասիսի խորհրդի նախագահ Կարապետ Օհանյանին, տեղեկացնում է ԲՀԿ մամուլի ծառայությունը: Խորհրդի որոշման մեջ նշված է, որ Կարապետ Օհանյանը, խախտելով կուսակցության որոշումը, այսօր առավոտյան ինքնաբացարկ է ներկայացրել սեպտեմբերի 18-ին կայանալիք Մասիսի քաղաքապետի ընտրությունից:
