Անկարայում ԻՊ-ին պատկանող դպրոց է հայտնաբերվել
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում նախորդ շաբաթ կազմակերպված հակաահաբեկչական գործողության ժամանակ «Իսլամական պետությանը» (ԻՊ- IŞİD) պատկանող դպրոց է հայտնաբերվել: Թուրքական Sondakika լրատվակայքի տեղեկացմամբ՝ Անկարայում` որպես գրախանութ հայտնի հինգհարկանի շենքn իրականում օգտագործվել է խմբավորման անդամ 30 երեխաներին համապատասխան կրթություն տալու նպատակով. տեղեկացնում է Ermenihaber-ը: Պարզվել է, որ 9-17 տարեկան 30 երեխա, որոնցից 25-ը՝ աղջիկ, գիշերօթիկ կրթության սկզբունքով ապրել են նշյալ շենքում: Խմբավորումn ամսական 4000 լիրա է վճարել «գրախանութի» վարձակալման համար: Երեխաները նշյալ դպրոց են ընդունվել սոցիալական ցանցերում տեղ գտած հայտարարության շնորհիվ: Իսկ ուսումնառության վերջում նրանց համապատասխան վկայական էր տրամադրվելու: Դպրոցն հայտնաբերելուց հետո երեխաները վերադարձվել են ծնողներին կամ հարազատներին: Նրանց մի մասի ծնողները, ինչպես պարզվել են, դատապարտված են և գտնվում են անազատության մեջ: Նշենք, որ անցյալ շաբաթ Չուբուքի և Ալթընդաղի տարածքում գտնվող 7 շրջաններում ԻՊ-ի դեմ ոստիկանների իրականացրած գործողությունների արդյունքում ևս 17 մարդ էր ձերբակալվել:
