«Հողեր հանձնելու խոսակցություններն արհեստածին չեն. կան փաստաթղթեր».Լարիսա Ալավերդյան.տեսանյութ
«Մենք տեսնում ենք, որ այդ անհանգստությունները չեն փարատվում և, ընդհակառակը, ամրապնդվում են: Արցախի ժողովուրդն ունի հիմնավոր մտահոգություններ իր անվտանգությունն ապահովելու համար: Երբ գիտենք, որ վտանգը սպառնում է ամեն օր ու ամենուր, այդ ժամանակ կտրուկ փոփոխությունները, օրինակ՝ ՀՀ-ի պես անցնել խորհրդարանական համակարգի, ես տեղին չէի համարի: Մնացյալը պետք է թողնել Արցախի ժողովրդին»,-այս մասին Հայելի ակումբում ասաց «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանն՝ անդրադառնալով Արցախում սահմանադրական փոփոխություններին և հողեր հանձնելու խոսակցություններին: Տիկին Ալավերդյանը շեշտեց, որ այդ խոսակցություներն արհեստածին չեն և դա են փաստում առկա փաստաթղթերը: Ավելի մանրամասն՝ տեսանյութում
