«Սասնա ծռերը» տիպիկ ահաբեկչություն են կատարել». Գագիկ Մելիքյան.տեսանյութ
«Հողերը հանձնելու խոսակցությունները վտանգավոր խայծ են հասարակական տրամադրությունները շոշափելու համար: Որևէ տարածք հանձնելու հետ կապված որևէ միտում մեր կողմից չի կարող լինել: Շատ լավ գիտենք, որ Ադրբեջանը միշտ բարձրացրել է տարածքների վերադարձի հարց, բայց արյունով ազատագրված տարածքները չեն վերադարձվի, դրանք ԼՂՀ անվտանգության տարածքներն են, ԼՂՀ տարածքային ամբողջականության մասy, որևէ մեկը չի պատրաստվում որևէ սանտիմետր հող վերադարձնել: Առանց փոխզիջումների որևէ բանակցային գործընթաց երբևէ չի իրականացվի: Փոխզիջումներ կարող են լինել, բայց առայժմ մենք Ադրբեջանի կողմից որևէ փոխզիջման մասին առաջարկություն չունենք»,-այս մասին Հայելի ակումբում ասաց ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը: Գագիկ Մելիքյանն անդրադառնալով «Սասնա ծռերի» գործողություններին` կարծիք հայտնեց, որ զինված խմբի գործողությունները կարող էին ավելի լուրջ հետևանքներ ունենալ, եթե չլիներ նախագահի կողմից իրականացված բարվոք քաղաքականությունը, որ արդյունքում էլ կարողացանք առանց մեծ ցնցումների դուրս գալ:«Սա դրսի ուժերի կողմից հրահրված, տիպիկ զինված ահաբեկչություն էր»,-նշեց Գագիկ Մելիքյանը: Ավելի մանրամասն՝ տեսանյութում
