8 միլիոն ռուբլի շորթելու համար Շաքրո Մոլոդոյը կմնա կալանքի տակ
Մոսկվայի քաղաքային դատարանը մինչև նոյեմբերի 15-ը կալանքի տակ թողեց «օրենքով գող» Զախարի Կալաշովին (Շաքրո Մոլոդոյ): Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Հաղորդվում է, որ դատարանը մերժել է խափանման միջոցը փոփոխելու մասին բողոքարկումը: Շաքրո Մոլոդոյին ձերբակալել էին հուլիսի կեսերին: Նա մեղադրվում է Elements ռեստորանի սեփականատեր Ժաննա Քիմից 8 միլիոն ռուբլի շորթելու մեջ:
