Ապրիլից հետո դասեր քաղել են, բայց դա բավարար չէ. Թևան Պողոսյան
ՀՀ Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար տարածքներ զիջելու մասին խոսակցություններին: ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում պատգամավորը նախ ընդգծեց, որ չկա այն մեկը, ով կարող է հենց այնպես գալ և տարածք զիջել, և հավելեց, որ Արցախում նման տրամադրություններ ընդհանրապես չկան: «Չեմ ցանկանում գիտական ուսումնասիրություններ ներկայացնել, կան նաևսոցհարցման արդյունքներ, որոնցով պարզ է դառնում, որ Արցախում չկա նմանտրամադրություն»,-ասաց պատգամավորը: Նա հավելեց, որ միջազգային քաղաքական իրադրությունն անընդհատ փոփոխությունների է ենթարկվում՝ հիշեցնելով ռուս-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումները: «Ամենօր փոփոխություն է լինում, բայց պետք է իմանանք, որ ցանկացած փոփոխությանդիմանալու համար մենք պետք է ներսում մեր տան հիմքերը ամրացնենք, որպեսզիբոլորն առաջնորդվեն հայկական շահերով»,- ընդգծեց Պողոսյանը: Պատգամավորի կարծիքով՝ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Հայաստանի իշխանությունները դասեր քաղել են, բայց դա բավարար չէ: Նրա խոսքով՝ իշխանությունները պետք է ավելի վճռական լինեն եղած թերությունների համար մեղավորներին պատժելու հարցում և չբավարարվեն միայն նրանց աշխատանքից հեռացնելով:
