Ամեն ամիս 100 դրամ՝ «Սասնա ծռեր» հիմնադրամին
«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ֆելիքս Հայրապետյանի նախաձեռնությամբ բացվել է «Սասնա ծռեր» բարեգործական հիմնադրամ: Հիմնադրամի նպատակն է օգնություն ցուցաբերել քաղբանտարկյալներին, քաղհալածյալներին ու նրանց ընտանիքներին: Հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմենակ Կյուրեղյանն այսօր Հայելի ակումբում ասաց, որ հիմնադրամն աշխատելու է թափանցիկ, իսկ հանրությանն առաջարկ արեց, որպեսզի նրանք էլ որևէ աջակցություն ցուցաբերեն: «Այժմ ստեղծվում է կայք, որտեղ երևալու է ցանկացած ծախս, որպեսզի մեր ժողովուրդն այս ֆոնդին վստահի: Ես առաջարկում եմ, որպես բարոյական աջակցություն, ամեն ամիս 100 դրամ փոխանցել այս ֆոնդին, որը ևս համախմբող գործընթաց կլինի»,-նշեց Արմենակ Կյուրեղյանը: Հաշվեհամարը բացվել է Ամերիաբանկում AMD 1570024450290100 USD 1570024450290101 EUR 1570024450290146 Հիմնադրամն ունի նաեւ պաշտոնական կայք, www.sasnatsrer.net: Մանրամասները՝ տեսանյութում. Լուսինե Միքաելյան
