«Առաջարկում եմ՝ Արթուրի անունով հաց պատրաստեն». Եղիշե Պետրոսյան
Բացվել է «Սասնա ծռեր» բարեգործական հիմնադրամ՝ Հայաստանում առկա քաղհալածյալներին, քաղբանտարկյալներին և նրանց ընտանիքներին սատարելու առաքելությամբ: Ապահովվելու է աջակցություն իրավաբանական, ֆինանսական, հոգեբանական և հարկ եղած այլ հարթություններում: Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Եղիշե Պետրոսյանը նշեց, որ բացի այդ աջակցություններից իրենք նաև նախատեսում են բժշկական աջակցության ապահովում: «Մենք պետք է աչքաթող չանենք որևէ քաղբանտարկյալի ու նրանց ընտանիքներին, որովհետև դա անբարոյականություն կլինի: Սա մեր ժողովրդի համար համախմբելու լավ հնարավորություն է և ցույց է տալու, որ ոչինչ հենց այնպես չի անցնում: Եթե կլինեն մարդիկ, ովքեր տուժել են, կարող են մեզ հետ կապ հաստատել և մենք անպայման նրանց դեպքերն էլ կներառենք մեր աշխատանքում»,-հայտնեց Եղիշե Պետրոսյանը: Այնուհետև նշեց, որ «Սասնա ծռերին» «հաց բերող Արթուրի» անունով առաջարկում է հաց պատրաստել, որի հասույթի մի մասն էլ կօգտագործվի բարեգործական նպատակներով: Մանրամասները՝ տեսանյութում Լուսինե Միքաելյան
