Գագիկ Սուրենյանը սեպտեմբերին սպասվող եղանակի մասին
Հայհիդրոմետի օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանն այսօր լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ Երեւանում սեպտեմբերին սպասվում է միջինը +20-21 աստիճան ջերմություն: Սեպտեմբերի երկրորդ տասնօրյակում սպասվում է ջերմաստիճանի անկում, գիշերը՝ մինչեւ 8-10 աստիճան, որը եւս մոտ է վերջին տարիների միջին ցուցանիշին: Հնարավոր է ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը մինչեւ +33-35 աստիճան:
