Երևանում ձերբակալված Սերգեյ Միրոնովն արդեն մեկնել է Մոսկվա
Օգոստոսի 27-ին ԱՄՆ-ի պահանջով Երևանում ձերբակալված Ռուսաստանի քաղաքացի Սերգեյ Միրոնովն արդեն մեկնել է Մոսկվա: Այս մասին հայտնել է РИА «Новости»-ն: «Սերգեյ Միրոնովն արդեն Երևանից մեկնել է Մոսկվա»,- ասել է նրա փաստաբանը: Հիշեցնենք, որ Միրոնովին կասկածում են 50 հազար դոլարի չափով փողերի լվացման և ռազմական տեխնոլոգիաների անօրեն փոխանցման մեջ, ձերբակալվել էր օդանավակայանում՝ օգոստոսի 27-ին:
