Այսօր Ռոբերտ Քոչարյանը դարձավ 62 տարեկան
Այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան օրն է: Նա ծնվել է 1954 թվականի օգոստոսի 31-ին: 1954 թ. օգոստոսի 31 – ծնվել է Լեռնային Ղարաբաղի Ստեփանակերտ քաղաքում, որոշ տվյալների համաձայն՝ ԼՂԻՄ Ասկերանի շրջանի Դաշբուլաղ գյուղում[3]։ Միջնակարգ դպրոցն ավարտել է Ստեփանակերտում։ 1971 թ. – սկսել է աշխատանքային գործունեությունը Ստեփանակերտի էլեկտրատեխնիկական գործարանում։ Եղել է հավաքող-փականագործ, ապա՝ ինժեներ-մեխանիկ։ 1972-1974 թթ. – ծառայել է խորհրդային բանակում։ 1977—1982 թթ. – սովորել և գերազանցության դիպլոմով ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի էլեկտրատեխնիկական ֆակուլտետը։ 1980 թ.-ից – տարբեր պաշտոններ է զբաղեցրել Լեռնային Ղարաբաղի կոմերիտական և կուսակցական մարմիններում։ 1988 թ. փետրվարից – եղել է Արցախյան շարժման քաղաքական առաջնորդներից։ 1997 թ. մարտի 20 – Ռոբերտ Քոչարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետ։ 1998 թ. մարտի 30- արտահերթ նախագահական ընտրություններում Ռոբերտ Քոչարյանն ընտրվել է Հայաստանի Հանրապետության նախագահ։ 2003 մարտի 5- 2008 թթ. – Ռոբերտ Քոչարյանը վերընտրվել է Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում։
