ՀԱԿ-ն իր պայմաններ է ներկայացրել

Հայ ազգային կոնգրեսը հանդես է եկել հայտարարությամբ, թե որ դեպքերում կմասնակցեն Ընտրական օրենսգրքի շուրջ նոր համաձայնագրի ստորագրմանը։ Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Ընդդիմության, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների եւ իշխանությունների միջեւ 2016թ.-ի մարտ-հունիս ժամանակահատվածում ծավալված 4+4+4 ձեւաչափով բանակցությունների արդյունքում, 2016թ.-ի հունիսի 16-ին Ազգային ժողովի չորս ընդդիմադիր խմբակցությունները եւ իշխանության ներկայացուցիչները կայացրեցին քաղաքական համաձայնություն՝ նոր Ընտրական օրենսգրքում ընտրական գործընթացի օրինականության վերահսկման կազմակերպական-տեխնիկական մեխանիզմների սահմանման վերաբերյալ: Կնքված համաձայնագրով մասնավորապես նախատեսվում էր 2017թ.-ի Ազգային ժողովի ընտրություններում ներդնել ընտրողների մատնահետքերով նախնական էլեկտրոնային գրանցման համակարգը, ձեւավորել ընտրողների կենսաչափական տվյալների էլեկտրոնային պահոց եւ քվեարկության օրը ընտրատեղամասերում ընտրողների գրանցումը կատարել տեխնիկական սարքի միջոցով` մատնահետքով, ընտրական տեղամասերում քվեարկության եւ քվեարկության արդյունքների ամփոփման ողջ գործընթացը տեսանկարահանել ինտերնետային կապով ապահովված տեսախցիկներով եւ իրականացնել հատուկ ստեղծված կայքերի միջոցով գործընթացի ուղիղ հեռարձակումը եւ այլն: Ստեղծվեցին լուրջ հիմքեր ընտրակեղծարարության վերացման եւ օրինական ընտրություններ անցկացնելու առումով: Կնքված Համաձայնագիրը հավանություն ստացավ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կողմից եւ բարձր գնահատականի արժանացավ միջազգային հանրության՝ մասնավորապես, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի, Վենետիկի հանձնաժողովի, Հայաստանում ՄԱԿ-ի ներկայացուցչության, Եվրամիության, ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Շվեյցարիայի եւ Ճապոնիայի դեսպանների կողմից: Կարճ ժամանակ անց Համաձայնագրի հիման վրա կատարվեցին անհրաժեշտ փոփոխություններ Ընտրական օրենսգրքում, իսկ այն կյանքի կոչելու նպատակով միջազգային հանրության ձեռնարկած քայլերը հնարավոր դարձրեցին սահմանված ժամկետում ֆինանսական միջոցների հայթայթման խնդրի ամբողջությամբ լուծումը: Սակայն օգոստոսի 29-ին ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, հիմք ընդունելով ՀՀ կառավարության ներկայացրած հիմնավորումները, հանդես եկավ հայտարարությամբ առ այն, որ Համաձայնագրով սահմանված նոր ընտրական մեխանիզմները կիրառելու համար առաջացել են անհաղթահարելի տեխնիկական խոչընդոտներ, ինչը նշանակում է, որ իշխանությունները չեղյալ են հայտարարում 2016թ.-ի հունիսի 16-ի Համաձայնագիրը: Միեւնույն ժամանակ, ստեղծված իրավիճակում իշխանության ներկայացուցիչները հայտարարում են, որ իշխանությունը պատրաստ է նոր Համաձայնագիր ստորագրել ընդդիմության հետ՝ ընտրական գործընթացի օրինականության վերահսկման այլ մեխանիզմների շուրջ: Այս կապակցությամբ Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարում է. 1. Քաղաքական ուժերի միջեւ կնքված Համաձայնագրի չկատարման եւ Ընտրական օրենսգրքով սահմանված ընտրական գործընթացի օրինականության վերահսկման մեխանիզմների չկիրառման ողջ պատասխանատվությունն ընկնում է Հայաստանի իշխանությունների վրա: 2. Կոնգրեսը նոր Համաձայնագրի ստորագրումը հնարավոր է համարում միայն այն դեպքում, եթե համաձայնության առարկա դառնա ընդդիմության եւ քաղաքացիական հասարակության վերջին տասներեք տարիների գլխավոր պահանջի անվերապահ կատարումը, այն է՝ ընտրություններին մասնակցած անձանց ստորագրված ցուցակների պաշտոնական հրապարակումը: Ընդ որում, պետք է վերականգնվի ընտրացուցակներում ընտրողների ստորագրության պահանջը, ընտրացուցակները պետք է սքանավորվեն եւ ներբեռնման հնարավորությամբ պաշտոնապես հրապարակվեն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքէջում: 3. Ընտրողների կողմից ստորագրված ցուցակների պաշտոնական հրապարակումից բացի, պետք է նաեւ սահմանվեն ընտրությունների արդյունքների բողոքարկման ժամկետների երկարաձգում, բողոքարկման նոր մեխանիզմների կիրառում եւ ընտրակեղծարարության համար պատասխանատվության խստացում այնպես, ինչպես ընդունելի կլինի 4+4+4 ձեւաչափի մասնակից քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համար: 4. Բացի այդ, առաջին Համաձայնագրում նախատեսված կարգով պետք է նախատեսվի ընտրական տեղամասերում քվեարկության եւ քվեարկության արդյունքների ամփոփման ողջ գործընթացի տեսանկարահանում ինտերնետային կապով ապահովված տեսախցիկներով եւ հատուկ ստեղծված կայքի(երի) միջոցով գործընթացի ուղիղ հեռարձակում: Տեսախցիկների տեսադաշտում պետք է լինեն քվեատուփը, ընտրողների գրանցման եւ քվեարկության ծրարների, քվեաթերթիկների հատկացման, ինչպես նաեւ քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացը, տեղամասային կենտրոնն ու դրա մուտքը՝ մինչեւ 50մ շառավղով: 5. Նույնպես առաջին համաձայնագրում նախատեսված կարգով դոնոր կազմակերպությունների փորձագետների միջոցով պետք է աուդիտի ենթարկվի ընտրությանը մասնակցելու իրավունք տվող ID-ների եւ անձնագրերի ամբողջ շտեմարանը: ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թաղանթապատված ապակիները հեռացնելու համար ոստիկանությունը 12 օր ժամանակ է տալիս վարորդներին. Նորիկ Սարգսյան (տեսանյութ) Ուր է կորել Աբրահամ Մանուկյանը և ինչով է զբաղված (տեսանյութ) Արմեն Աշոտյանի նկատմամբ հարձակումը բացահայտված է. ովքեր են հանցագործները. «Ժողովուրդ» Նման նյութեր Ինչու չեղյալ համարվեց ԸՕ կարևոր փոփոխություններըԸնտրական օրենսգրքի ընդունված փոփոխությունները չեղյալ համարվեցինԱԺ գալիք նստաշրջանում հնարավոր է Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարվեն. Էդուարդ ՇարմազանովԳյումրիի և Վանաձորի ավագանիների ընտրություններում ՀԱԿ ցուցակները հաստատվել ենՈր կուսակցությունն է Արարատ Խանդոյանի կնոջն ընդգրկել որպես հանձնաժողովի անդամժողովուրդը ձայն կտա միայն նրանց, ովքեր քարոզարշավին կլինեն ամենաանկեղծը. Լյուդիլա ՍարգսյանԱյն, ինչը օրենքի սահամանում է, դրանից դժգոհելն անիմաստ է. Լյուդմիլա Սարգսյանը` նոր կուսակցությունների մասինՈր դեպքում է ՀԱԿ-ը պատրաստ համագործակցել ԳԱԼԱ-ի հետ

դիտվել է 36 անգամ
Լրահոս
Ախուրյանի ՔՊ-ական համայնքապետն աշխատանքից ազատել է ԲՀԿ-ական տեղակալին Գիտությունը պետք է զարգանա տնտեսության և արդյունաբերության հետ մեկտեղ. Ռոբերտ Քոչարյան «Խոպան գնալուց առաջ գնացել էին աներոջ տուն՝ հաջող անելու». մանրամասներ վթարից մահացած ընտանիքի մասին Շղթայական ավտովթար՝ Արագածոտնի մարզում Երուսաղեմում ճրագալույցի պատարագին կմասնակցեն նաև հավատացյալներ՝ սահմանափակ թվով․ «Փաստինֆո» Արտակարգ դեպք Աղվերան-Արզական ճանապարհին․ հողազանգվածը սարից թափվել է և ճանապարհը դարձրել անանցանելի Վաղը կհնչի ՀՀ ապագա վարչապետ Կարապետյանի` «Փոփոխության ելույթը»․ Ուժեղ Հայաստան Եգիպտոսի փոստային ծառայությունը նամականիշ-գեղաթերթիկ է թողարկել՝ հայազգի դիվանագետի դիմանկարով Անհայտ անձինք հրաձգություն են բացել Աֆղանստանում. զոհվել է 7 մարդ Տղաների վիճակը ծայրահեղ ծանր է Գևորգ Գրիգորյանն Անահիտ Ավանեսյանին հրավիրում է բանավեճի Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղն Իրանի թիրախու՞մ. նավթի գների աճն ինչպես կազդի Ադրբեջանի վրա Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. 4 վիրավոր կա Շիրակի մարզում ավտովթшրի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 1 և 3 տարեկան տղաների վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ Նախընտրական ասֆալտ՝ հետընտրական ճաքերով. 5 ամիս առաջ արված ասֆալտը փլվել է. «Իշխանություն» Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ կիրառված խափանման միջոցը ենթակա է վերացման Ադրբեջանը մեծացնում է Վրաստանի հետ ցամաքային փոխադրումների քվոտաները Ինչո՞ւ է Հայաստանի դիմակայունության շեմն այնքան իջեցվել Պարզվել է այսօրվա ողբերգակական վթարի հետևանքով 6 մահացածների և վիրավորների ինքնությունը Ստեփան Դեմիրճյանը ԴՕԿ կուսակցության հետ երբևէ հանդիպում կամ քննարկում չի ունեցել․ ՀԺԿ Դավիթ Մինասյանը կմնա կալանքի տակ. դատախազությունը մերժել է պաշտպանների միջնորդությունը Տեղի ունեցած վանդալիզմի հետևանքով խեղվել ու աղճատվել է հանրապետական նշանակության հուշարձանի տեսքն ու ամբողջականությունը Ինչ է ցանկանում Ռուսաստանը Շիրակի մարզում վթարից մաhացած 6 քաղաքացիներից 5-ը մի ընտանիքից են Իրանից հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունները կարող են տևել 2-3 օր
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am