«Վարդան Ղուկասյանն արդեն կողմնորոշվել է». «ՀԺ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով Գյումրիում Արթուր Բաղդասարյանի «Հայկական վերածնունդ» կուսակցության ավագանու ցուցակի չորրորդ հորիզոնականում գտնվողն Ավետիս Առաքելյանը Գյումրիի նախկին քաղաքապետ։ Վարդան Ղուկասյանի փեսան է: Գյումրիում ՀՎ-ի քաղաքապետի թեկնածու, պատգամավոր Հովհաննես Մարգարյանը մեզ հետ հեռախոսազրույցում հաստատեց այս տեղեկությունը՝ ասելով, որ Ավետիս Առաքելյանի հետ իրենք ընտանիքներով են մտերիմ: Վերջինս վերջերս է անդամակցել ՀՎ-ին եւ «Գազպրոմ Արմենիայում» ճարտարագետ-չափագետ է: Այսպիսով, արդեն բացահայտ է դառնում, որ հոկտեմբերի 2-ի այդ ընտրություններին Վարդան Ղուկասյանն աշխատելու է Հովհաննես Մարգարյանի եւ Հայկական վերածնունդի օգտին: Հովհաննես Մարգարյանը չհերքեց նաեւ այս հնարավորությունը: «Ավետիսը քաղաքում ճանաչված տղա է, երկու բուհ է ավարտել, լավ իրավաբան է: Իսկ ինչ վերաբերում է պաշտպանելուն, կսկսի քարոզարշավը, ամեն մարդ իր տեսակետը կհայտնի»,-ասաց նա»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
