Շտապ խորհրդակցություն՝ Արցախի զորամասերից մեկում
Արցախի պաշտպանության բանակի հրամկազմի, շտաբի բաժինների և ծառայությունների պետերի, միավորումներից մեկի և ենթակա զորամասերի հրամանատարների մասնակցությամբ ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում օգոստոսի 29-ին տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն, որը վարել է ԼՂՀ պաշտպանության նախարարության, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը: Ծառայողական խորհրդակցության ժամանակ քննարկվել են զորամասի մարտական պատրաստության, զինծառայողների մարտունակության կատարելագործման և մասնագիտական ունակությունների զարգացմանը, ինչպես նաև նոր ուսումնական փուլի ընթացքում տեղ գտած թերությունների ու բացթողումների վերացմանը վերաբերող հարցեր: Խորհրդակցության ավարտին բանակի հրամանատարը առաջիկա անելիքների վերաբերյալ պատասխանատու սպաներին տվել է համապատասխան ցուցումներ և հրահանգներ:
