Արարատ Խանդոյանին մերժեցին
Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր մերժեց «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Արայիկ Խանդոյանի եղբայրը՝ Արարատ Խանդոյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը: Նրա փաստաբան Արա Ղարագյոզյանը նշեց, թե բողոքարկելու են վճիռը վերաքննիչ դատարանում, եւ եթե այստեղ էլ որեւէ դրական արդյունք չունենան, ապա կդիմեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
