Ռոբերտ Քոչարյանը խոսել է
Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն օրերս հարցազրույց է տվել հայակական լրատվամիջոցներից մեկին: Մենք Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանից փորձեցինք ճշտել այս լուրը, ինչին ի պատասխան նա ասաց, որ Հայաստանում եղած ժամանակ Քոչարյանը հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանին: Մեր հարցին, թե որն է այսքան հրատապ երկրից կրկին հեռանալու պատճառը Վիկտոր Սողոմոնյանը չցանկացավ պատասխանել՝ ասելով, որ իրեն հայտնի չէ: Այնուհետև մեր խնդրանքով, թե մասնավորապես ինչ թեմայի շուրջ է եղել հարցազրույցը, նշեց, որ հարցազրույցի ժամանակ Ռ. Քոչարյանը խոսել է արցախյան հիմնախնդրի կարգավորման, երկրի ներկայիս իրավիճակի մասին, անդրադարձել է ներքաղաքական և արտաքին քաղաքական հարցերի: Իսկ տեքստի մասին չցանակացավ շատ բան ասել՝ հայտնելով, որ շուտով այն կհրապարակվի:
