Ինչպես է նշում տարեդարձը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը
Այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի ծննդյան օրն է: Նա ծնվել է 1960 թվականի օգոստոսի 30-ին Ստեփանակերտ քաղաքում:Ինչպես Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունն է փաստում՝ Արցախի նախագահն այսօր առօրյա աշխատանքի մեջ է, ունեցել է հանդիպումներ, մասնակցել միջոցառումների: Ներկա է գտնվել Ստեփանակերտում նոր մարզադահլիճի բացման հանդիսավոր արարողությանը: Մեր տեղեկություններով երեկոյան աշխատանքային օվա ավարտին նախագահը մտերիմ ընկերների հետ, նեղ շրջանակով կնշի տարեդարձը:
